ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։
Հայկական կողմի հաղորդագրության համաձայն՝ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացքը:
«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչի համատեքստում ընդգծել են, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատումը կնպաստի տարածաշրջանի բոլոր երկրների զարգացմանն ու բարգավաճմանը»,- ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրությունում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պապիկյանը և Չիկովանին քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերՆախօրեին էլ Թբիլիսիում կայացած հանդիպման ժամանակ Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր են քննարկել:
Պապիկյանը պաշտոնական այցով Թբիլիսի է ժամանել երեկ: