Պապիկյանն ու Չիկովանին քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի հետ։

Հայաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ նրանք քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներին, ինչպես նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Պապիկյանն ու Չիկովանին կարևորել են կայունության և խաղաղության շուտափույթ հաստատման անհրաժեշտությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը երկարաձգում է Իրանի հետ հրադադարը, շրջափակումը կշարունակվի