Պակիստանը ռմբակոծել է Kam Air մասնավոր ավիաընկերության վառելիքի պահեստը. «Թալիբան»

Պակիստանը ռմբակոծել է Kam Air մասնավոր ավիաընկերության վառելիքի պահեստը Աֆղանստանի Կանդահար օդանավակայանի մոտակայքում, ուրբաթ օրը հայտնել են թալիբները:

«Ընկերությունը վառելիք է մատակարարում քաղաքացիական ավիաընկերություններին, ինչպես նաև ՄԱԿ-ի ինքնաթիռներին», - հայտարարել է «Թալիբան» շարժման ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը:

Հարավասիական երկու հարևանների միջև ռազմական գործողությունները վերսկսվել են անցյալ ամիս Աֆղանստանի տարածքում Պակիստանի ավիացիայի ավիահարվածների արդյունքում, որոնք, ըստ Իսլամաբադի, ուղղված են եղել զինյալների հենակետերի դեմ: Աֆղանստանն այդ հարվածներն անվանել է ինքնիշխանության խախտում և պատասխան հարվածներ հասցրել:

Պակիստանը նաև պայթյուններ է իրականացրել այլ շրջաններում, այդ թվում՝ մայրաքաղաք Քաբուլում, ինչի հետևանքով, ըստ «Թալիբանի», զոհվել են կանայք ու երեխաներ:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՄԱԿ. Պակիստանի հետ բախումներում 56 աֆղանստանցի է զոհվել, գրեթե կեսը՝ երեխաներ ՄԱԿ-ի տվյալներով՝ Աֆղանստանում Պակիստանի հետ բախումների ընթացքում զոհվել է առնվազն 42 խաղաղ բնակիչՊակիստանի և Աֆղանստանի միջև փոխհրաձգությունը շարունակվում է, կողմերը զոհերի մասին են հայտնումՊակիստանը օդային հարվածներ է հասցրել «Թալիբան»-ի թիրախներին Աֆղանստանի երեք քաղաքներում