Ուժի մեջ է մտնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Էներգետիկ հրադադարը. Թրամփ

Այս պահից ուժի մեջ է մտնում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Էներգետիկ հրադադարը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Երկու կողմերն էլ համաձայնել են։ Մի խախտեք այն», - Truth social ցանցում գրել է ԱՄՆ նախագահը:

Թրամփը, քննադատելով Ուկրաինայի նախագահին, նախօրեին կոչ էր արել Զելենսկիին դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները։

Այսօր արդեն Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, եթե Մոսկվան դադարեցնի ուկրաինական էներգետիկ ենթակառուցվածքների վրա իր հարվածները։

Ավելի ուշ` ABC հեռուստաալիքի «This Week» հաղորդման եթերում էլ նա նշել է, որ հեշտ է վառելիքի թանկացման համար մեղադրել Ուկրաինային, «մինչդեռ աշխարհում բոլորը հասկանում են, որ գները բարձրանում են Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի պատճառով»։

Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահները հեռախոսազրույցի ընթացքում համաձայնության են եկել համաշխարհային շուկաներ ռուսական դիզելային վառելիքի մատակարարման վերաբերյալ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Տվեք մեզ 60-օրյա հրադադար, և մենք կկազմակերպենք ընտրություններ». Զելենսկի

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին արձագանքում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու կոչին