Մատչելիության հղումներ

Զելենսկին արձագանքում է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու կոչին

Ուկրաինան պատրաստ է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, եթե Մոսկվան դադարեցնի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ նշելով, որ հակամարտության լիցքաթափմանն ուղղված ցանկացած քայլ պետք է լինի փոխադարձ և ուղեկցվի իրական երաշխիքներով:

Զելենսկին, հայտնել է, որ կշարունակի բանակցությունները եվրոպական առաջնորդների հետ։ Նա նշել է, որ ամեն օր քննարկումներ են ընթանում ՀՕՊ լրացուցիչ համակարգերի մատակարարման շուրջ, այդ թվում՝ մարտական ինքնաթիռների համար նախատեսված զինամթերքի տրամադրման վերաբերյալ։

Շաբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում նոր նախագահ ունենալու ժամանակն է, և կոչ արել Զելենսկիին դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածները։

Թրամփի այս հայտարարությունը հաջորդել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցին, որի ընթացքում երկու երկրների առաջնորդները պայմանավորվածություն են ձեռք բերել Ռուսաստանի կողմից ամերիկյան և համաշխարհային շուկա դիզվառելիքի մատակարարման վերաբերյալ:


​
XS
SM
MD
LG