Հորդանանում առևտրի կենտրոններում, օտարերկրյա դեսպանատներում և այլ վայրերում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները, հայտնել է Ամմանում ԱՄՆ դեսպանատունը։
Այս քայլը ձեռնարկվել է այն ժամանակ, երբ իշխանությունները որոնում են զինված անձանց, որոնք երեկ եկեղեցում հուղարկավորության ժամանակ կրակոցներ էին արձակել, ինչի հետևանքով զոհվել է ութ մարդ և վիրավորել՝ 40-ը։
Հորդանանի իշխանությունները տեղի ունեցածը որակել են որպես ծայրահեղական ահաբեկչական գործողություն։ Պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել։