«Ուժեղ Հայաստան»-ը սպասում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը, այսօր հայտարարեց ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը: Հույս ունեն, որ Բարձր դատարանը կա՛մ նոր ընտրություններ, կա՛մ ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու որոշում կկայացնի, նշեց նա:
Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ըստ Կարապետյանի, սպասվում է ընդդիմության լիդերների հանդիպում:
Սամվել Կարապետյանը չհամաձայնեց, թե միայն «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է ողջունել համախմբման իր առաջարկը: Ասաց, թե «շատ ուժեր» են արձագանքել, թեև այդ ուժերի անունները չտվեց:
Մինչև հուլիսի վերջ նաև որոշում կկայացնեն՝ վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ, ասաց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը:
Սամվել Կարապետյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրենց աջակիցների 60 տոկոսը իրենց վերջին հանդիպման ժամանակ ասել են, թե ցանկանում են, որ «Ուժեղ Հայաստան»-ը վերցնի մանդատները: Ինքը դաշինքի առաջնորդը դեռ վերջնական որոշում չունի:
Թե ինչ ժամկետում է ծրագրում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, Կարապետյանը հրաժարվեց կոնկրետ նշել:
Սահմանադրական դատարանը հունիսի 26-ից քննում է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ 7 քաղաքական ուժերի, այդ թվում՝ ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած «Ուժեղ Հայաստան»-ի դիմումները, որոշումը ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։
Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ Բարձր դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրության արդյունքները, այսինքն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը այդ արդյունքների վերաբերյալ, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ երեք հիմնական որոշում կայացնի՝ «անվավեր ճանաչել ընտրության արդյունքները», «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգ», «նշանակել ընտրության երկրորդ փուլ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Օր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում ուսումնասիրելու է գաղտնի փաստաթղթերՍԴ-ում 4-րդ օրն է՝ շարունակվում է ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունըԸնդդիմադիր ուժերի աջակիցները հավաքվել էին ՍԴ շենքի մոտ, արդար որոշում էին պահանջում ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումներըԻ՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի սկսած կոնսոլիդացիան Յոթ քաղաքական ուժեր ՍԴ են դիմել. վիճարկում են ընտրության արդյունքներըՈմանք սպասում են առաջարկների, ոմանք՝ նախապայման դնում. ընդդիմադիրները որոշում չունեն Սամվել Կարապետյանի առաջարկի շուրջ «Փաշինյանն արդեն գործ ունի ոչ թե 3, այլ 700 հազար գլխի հետ». Սամվել ԿարապետյանԱռավել մանրամասն տե՛ս այստեղ