«Ուժեղ Հայաստան»-ը սպասում է ՍԴ որոշմանը. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը զրուցում է լրագրողների հետ, արխիվ

«Ուժեղ Հայաստան»-ը սպասում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը, այսօր հայտարարեց ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը: Հույս ունեն, որ Բարձր դատարանը կա՛մ նոր ընտրություններ, կա՛մ ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու որոշում կկայացնի, նշեց նա:

Սահմանադրական դատարանի որոշումից հետո, ըստ Կարապետյանի, սպասվում է ընդդիմության լիդերների հանդիպում:

Սահմանադրական դատարանը հունիսի 26-ից քննում է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ 7 քաղաքական ուժերի, այդ թվում՝ ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած «Ուժեղ Հայաստան»-ի դիմումները, որոշումը ամենաուշը հուլիսի 4-ին պետք է կայացնի։

Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն՝ Բարձր դատարանը կա՛մ պետք է անփոփոխ թողնի ընտրության արդյունքները, այսինքն՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը այդ արդյունքների վերաբերյալ, կա՛մ անվավեր ճանաչելով այն՝ երեք հիմնական որոշում կայացնի՝ «անվավեր ճանաչել ընտրության արդյունքները», «անվավեր ճանաչել և սահմանել մանդատների բաշխման կարգ», «նշանակել ընտրության երկրորդ փուլ»։

Սամվել Կարապետյանը չհամաձայնեց, թե միայն «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է ողջունել համախմբման իր առաջարկը: Ասաց, թե «շատ ուժեր» են արձագանքել, թեև այդ ուժերի անունները չտվեց:

«Այդ ուժերին դուք կտեսնեք, երբ այդ հավաքը լինի», - վստահեցրեց Կարապետյանը՝ հայտնելով, թե այս պահին էլ ընդդիմադիր լիդերներների հետ քննարկումներ ընթանում են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի սկսած կոնսոլիդացիան Ոմանք սպասում են առաջարկների, ոմանք՝ նախապայման դնում. ընդդիմադիրները որոշում չունեն Սամվել Կարապետյանի առաջարկի շուրջ «Փաշինյանն արդեն գործ ունի ոչ թե 3, այլ 700 հազար գլխի հետ». ընդդիմությունը Փաշինյանին հեռացնելու օրակարգով միավորվում է

Մինչև հուլիսի վերջ նաև որոշում կկայացնեն՝ վերցնե՞լ մանդատները, թե՞ ոչ, ասաց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը:

Սամվել Կարապետյանն «Ազատությանը» փոխանցեց, որ իրենց աջակիցների 60 տոկոսը իրենց վերջին հանդիպման ժամանակ ասել են, թե ցանկանում են, որ «Ուժեղ Հայաստան»-ը վերցնի մանդատները: Ինքը դաշինքի առաջնորդը դեռ վերջնական որոշում չունի:

Թե ինչ ժամկետում է ծրագրում վարչապետ Նիկոլ Փաշինյանին հեռացնել իշխանությունից, Կարապետյանը հրաժարվեց կոնկրետ նշել:

Ինչ վերաբերում է Փաշինյանին իշխանությունից հեռացնելու ճանապարհային քարտեզին, ապա ռուսաստանաբնակ գործարարն ասաց, թե «օրը կգա՝ մարդիկ կիմանան»:

Սամվել Կարապետյանը հեգնեց, թե իր կոչին անգամ Նիկոլ Փաշինյանն է միացել՝ հորդորելով քաղաքացիներին դուրս գալ փողոց. - «Մարդը կոչ է անում ԱԺ ամբիոնից՝ «ինձ վռնդեք»:

Կարապետյանը պնդեց՝ եթե նույնիսկ իրենք որևէ բան չանեն, Փաշինյանն ինքն է իրեն հեռացնելու. - «Իր մոտ ամեն օր լինելու են ձախողումներ, և հայ ժողովուրդը ամեն օր տեսնելու է դա ու իր գնահատականը տալու»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Օր 5-րդ. ՍԴ-ն փակ նիստում ուսումնասիրելու է գաղտնի փաստաթղթերԸնդդիմության ներկայացուցիչները ՍԴ նիստում ևս բարձրացրեցին Սաֆարյանի անաչառության հարցըՍԴ-ում 4-րդ օրն է՝ շարունակվում է ընտրության արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումների քննությունըՍԴ-ում շարունակվում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը«Կանոններն ամբողջությամբ խախտված էին». ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերի դիմումներըՍԴ-ն շարունակում է քննել ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերի դիմումները ՍԴ-ն լսում է ընտրությունների արդյունքները վիճարկող ուժերի փաստարկներըԸնդդիմադիր ուժերի աջակիցները հավաքվել էին ՍԴ շենքի մոտ, արդար որոշում էին պահանջում ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական 7 ուժերի դիմումները