«Ուժեղ Հայաստան»-ի Աժ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նարեկ Կարապետյանը և Արամ Վարդևանյանը Ազգային ժողովում, Երևան, 2-ը օգոստոսի, 2026թ.

«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության Աժ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյան է: Այս մասին «Ազատությանը» հայտնեց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը:

Հարցին, թե ինչ սկզբունքով են Վարդևանյանն ընտրել, Կարապետյանը պատասխանեց՝ հաշվի առնելով նրա փորձը, պրոֆեսիոնալիզմը:

«Փորձ, պրոֆեսիոնալիզմ, և նաև լավագույն մասնագետներից՝ օրեսդրի համար դա հիմնական կրիտերիաներից է», - հայտարարեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը:

ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը:

Your browser doesn’t support HTML5

«Ուժեղ Հայաստան»-ի Աժ փոխնախագահի թեկնածուն Արամ Վարդևանյանն է

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԱԺ նախագահի միակ թեկնածուն Ռուբեն Ռուբինյանն է Նորընտիր Ազգային ժողովն սկսեց աշխատանքները