Ուշակով․ «Մենք Զելենսկուն Մոսկվա ենք հրավիրում»

«Մենք Զելենսկուն հրավիրում ենք Մոսկվա, եթե նա պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ»,- այսօր Ռուսաստանի պետական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է նախագահ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը։

«Մենք երաշխավորում ենք Զելենսկու անվտանգությունն ու աշխատանքի անհրաժեշտ պայմանները»,- պնդել է Ուշակովը։ Նույն հարցազրույցում ռուսաստանցի պաշտոնյան նաև նշել է, որ Պուտին-Զելենսկի բանակցությունների անցկացման հնարավորությունն առաջարկել է քննարկել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։ «Այս հարցը մի քանի անգամ քննարկվել է Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցների ընթացքում»,- նշել է Ուշակովը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ. Սիբիգա

Այսօր՝ ավելի վաղ, Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարեց, որ Ուկրաինայի նախագահը պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ և քննարկել երկու հարցերը, որոնց շուրջ Աբու Դաբիում անցած շաբաթվա եռակողմ բանակցությունների ժամանակ կողմերը չեն համաձայնել:

«Ուկրաինսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում Անդրեյ Սիբիգան ասել է, որ խոսքը տարածքների և ռուսական զինուժի վերահսկողության տակ անցած Զապորոժիեի ատոմակայանի մասին է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ուկրաինական պատերազմում զոհվածների, վիրավորների թիվը մոտենում է 2 միլիոնիԹրամփը հայտնում է՝ ռուս-ուկրաինական բանակցություններում դրական զարգացումներ են տեղի ունենումFT. Անվտանգության երաշխիքների դիմաց Վաշինգտոնը Կիևից պահանջում է զիջել ամբողջ Դոնբասը ռուսներին Աբու Դաբիում կայացած բանակցությունների արդյունքում խնդրահարույց հարցերը պակասել են. ԶելենսկիՊեսկով․ «Ուկրաինային նվիրված եռակողմ բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ»