Ուրախ եմ, որ նախագահ Թրամփն ապահով է և ամուր․ Փաշինյան

Արխիվ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառման ժամանակ արձանագրված հրաձգությանն արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ուրախ եմ, որ նախագահ Դոնալդ Թրամփը, առաջին տիկինը, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և մյուս ներկաները ապահով են և ամուր», - X-ում գրել է Փաշինյանը։

«Բռնությունը տեղ չունի մեր ժողովրդավարական հասարակություններում», - հավելել է վարչապետը և նախագահ Թրամփին բարօրություն մաղթել առկա մարտահրավերների ֆոնին։

Վաշինգտոնում բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ միջադեպի հետևանքով մեկ սպա է տուժել: Կասկածյալը ձերբակալվել է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Հրաձգության կասկածյալը հայտնել է, որ ցանկանում էր կրակել Թրամփի վարչակազմի պաշտոնյաների վրա. CBS NewsԹրամփը վստահեցնում է՝ հրաձգության միջադեպն իրեն հետ չի պահի Իրանի պատերազմը հաղթելուց