Ումերովը Ֆլորիդայում կբանակցի ԱՄՆ պաշտոնյաների հետ

Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերով, արխիվ

Ուկրաինայի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովն այսօր Ֆլորիդայում կբանակցի ԱՄՆ պաշտոնյաների հետ՝ ռուսական պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, հայտարարել է Կիևը:

«Ումերովին հանձնարարված է քննարկել ռազմագերիների հնարավոր փոխանակման հարցը և ակտիվացնել պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերը», - X-ում գրել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ուկրաինայի դեմ ավելի քան չորս տարի շարունակվող պատերազմը կանգնեցնելու ԱՄՆ ջանքերը վերջին ամիսներին ընդհատվել էին՝ Իրանի դեմ սկսված պատերազմի պատճառով։


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևի կողմից առաջարկված հրադադարից առաջ ռուսական հարձակումների հետևանքով 27 մարդ է զոհվելՌուբիոն և Լավրովը հեռախոսազրույց են ունեցելՈւկրաինան հրադադար կհայտարարի սկսած մայիսի 5-ի լույս 6-ի գիշերվանից. ԶելենսկիԱմռանը Պուտինը կորոշի՝ ընդայլնել պատերազմը, թե անցնել դիվանագիտությանը. Զելենսկի Զելենսկի․ «Հրադադարի ռուսական առաջարկը հստակեցման կարիք ունի»