Ուկրաինայում էլեկտրամատակարարումը դեռևս չի վերականգնվել

Ռուսական հարվածների հետևանքները՝ Կիևում, հունվարի 12,2026թ.

Գիշերը Ուկրաինայի Օդեսայի մարզի էներգետիկ ենթակառուցվածքների վրա ռուսական հարձակման հետևանքով էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել, այսօր հայտարարել է Ուկրաինայի խոշորագույն մասնավոր էներգետիկ ընկերությունը՝ DTEK-ը։

Հայտարարությունում նշվում է. «Հրետակոծության պատճառով շրջանում 33,500 ընտանիք առանց էլեկտրաէներգիայի է մնացել: Վնասը զգալի է։ Սարքավորումները վերականգնելու համար ժամանակ կպահանջվի»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևում ավելի քան հազար շենք առանց ջեռուցման է մնացել

Նախօրեին էլ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարեց, որ ձմռան ցրտին Ուկրաինայի մայրաքաղաքում ավելի քան 1000 շենք մնացել է առանց ջեռուցման, քանի որ ռուսական հարվածների հետևանքով ենթակառուցվածքները վնասվել են:

Կլիչկոն ասել է, որ «վերականգնման աշխատանքները շարունակվում են, բայց իրավիճակը շարունակում է բարդ մնալ»։ Քանի որ առաջիկա օրերին սպասվում է զրոյից ցածր ջերմաստիճան, քաղաքապետը բնակիչներին կոչ է արել հնարավորության դեպքում ժամանակավորապես լքել քաղաքը։