Ուկրաինայի և ԱՄՆ բանակցողները վաղը կքննարկեն հետպատերազմյան վերականգնման հարցերը

Ուկրաինացի բանակցողները վաղը՝ փետրվարի 26-ին, կհանդիպեն ԱՄՆ պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկրի հետպատերազմյան վերականգնման հարցերը, այսպես կոչված «բարգավաճման փաթեթը»։ Այս մասին տեղեկացրել է նախագահ Զելենսկին WhatsApp-ում կազմակերպված մեդիա-զրույցի ընթացքում։

Զելենսկին հայտարարել է, որ կողմերը կքննարկեն նաև եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որին Ռուսաստանը ևս կմասնակցի։

Կիևը հույս ունի, որ այդ հանդիպումը տեղի կունենա մարտի սկզբին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամեն ամիս 25 հազար զինվոր է զոհվում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում. Թրամփ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ն զգուշացրել է Կիևին՝ ՌԴ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին հարվածելիս «չվնասել ամերիկյան շահերը». դեսպան