Ուկրաինացիներն անօդաչուներով հարձակվել են Կուբանի Սլավյանսկի և Նիժնեկամսկի վրա, կան զոհեր

Ռուսաստան - Նիժնեկամսկի նավթավերամշակման գործարանին այս տարվա օգոստոսի 10-ն էլ հարված էր հասցվել, լուսանկարում պատկերված է այդ հարվածին հաջորդած հրդեհը

Սեպտեմբերի լույս 13-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Թաթարստանի Նիժնեկամսկ քաղաքի վրա: Քաղաքային իշխանությունների տվյալներով, զոհվել է երկու մարդ՝ ավտոմեքենայում, որի կողքին պայթել է դրոնը: Եվս վեց մարդ տուժել է:

Ուկրաինական տելեգրամյան ալիքները գրում են, որ անօդաչուները գրոհել են Նիժնեկամսկի արդյունաբերական գոտին, որտեղ մի քանի նավթավերամշակման ձեռնարկություն կա՝ «ՏԱՆԵԿՕ», «ՏԱԻՖ-ՆԿ», «Նիժնեկամսկնեֆտեխիմ»: Տեսանյութերում երևում են հրդեհներ: Իշխանությունները վնասի մասին դեռ չեն հաղորդել:

Ուկրաինական անօդաչուները թիրախավորել են նաև նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Կուբանի Սլավյանսկ քաղաքում: Astra տելեգրամյան ալիքի վերլուծությունը հաստատում է հարվածը ձեռնարկությանը: Տեղի իշխանությունները հաղորդել են արդյունաբերական ձեռնարկությունում հրդեհի մասին՝ առանց նշելու ձեռնարկության անվանումը, հայտնել են նաև, որ հարձակման հետևանքով վնասվել է գազատարը չորս մասնավոր տներում: Մեկ մարդ տուժել է:

Բելգորոդում գիշերը անօդաչու թռչող սարքը մխրճվել է բազմաբնակարան շենքի մեջ, վնասվել է վեց բնակարան և բակում կայանված ավտոմեքենաներ: Ավերածություններ կան նաև Բելգորոդի մարզում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Երեկ ռուսների հարվածներից Ուկրաինայում առնվազն 9 մարդ է զոհվելՈւկրաինական անօդաչուները հարձակվել են Տոլյատիի և Տագանրոգի վրաՌուսները հարվածել են Զապորոժիեին, Կրիվոյ Ռոգին և Օդեսային. առնվազն 4 մարդ է զոհվել, 40-ը՝ վիրավորվելՌուսական զինուժը Կիևում ինը հարկանի շենքի է հարվածել, կան տուժածներՌուսաստանի մի շարք շրջաններ անօդաչուների հարձակման տակ են․ կան զոհեր ու վիրավորներ