Ուկրաինայի բանակը հայտարարում է, որ անցած գիշեր կարողացել է Ազովի ծովում 11 ռուսական նավ խոցել։ Այս մասին «Տելեգրամի» իր օգտահաշվում գրել է Ուկրաինայի Զինված ուժերի ԱԹՍ զորքերի հրամանատար Ռոբերտ Բրովդին։
Նրա խոսքով՝ խոցված 11 նավերից հինգը վառելիք տեղափոխող լցանավեր էին։ Այսպիսով, ըստ ուկրաինական կողմի, վերջին 9 օրերին Ազովի ծովում խոցված ռուսական առևտրային նավերի թիվը հասել է 116-ի։