Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամենայմա տարեվերջյան ասուլիսում պնդել է, թե Ուկրաինան «հրաժարվում է խաղաղ ճանապարհով վերջ դնել հակամարտությանը», սակայն Կիևից «կան ազդանշաններ» երկխոսության որոշակի «պատրաստակամության» մասին:
Պնդելով, թե Ռուսաստանը հաջողություններ է արձանագրում ռազմադաշտում, Պուտինը հավելել է, թե պատրաստ է խաղաղություն կնքել՝ անցյալ տարի Արտգործնախարարությունում հնչեցրած իր ելույթի պայմաններով: Այդ ժամանակ նա պահանջել էր դուրս բերել ուկրաինական զորքերը Ուկրաինայի չորս շրջաններից, որոնք Ռուսաստանը ձգտում է անեքսիայի ենթարկել:
Պատասխանելով NBC-ի թղթակցի հարցին, թե արդյոք Պուտինը պատրա՞ստ է ստանձնել մարդկային կորուստների պատասխանատվությունը, եթե ԱՄՆ-ի կողմից առաջարկված խաղաղության համաձայնագիրը չկնքվի, Ռուսաստանի նախագահը պնդել է, թե անցած օգոստոսին Անքորիջում կայացած հանդիպմանը ինքը «գործնականում համաձայնել է նախագահ Թրամփի առաջարկներին» և «որոշակի փոխզիջումների է գնացել»։
Թե կոնկրետ ո՞ր հարցերում՝ Պուտինը չի նշել, հավելելով միայն, թե այժմ «գնդակը Կիևի և նրա եվրոպացի հովանավորների դաշտում է»:
Անքորիջում կայացած հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Թրամփը, սակայն, հայտարարել էր, որ որևէ «համաձայնության» չեն հասել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թրամփն ու Պուտինը Ուկրաինայում հրադադարի շուրջ փաստացի համաձայնության չեն եկել