Ուկրաինան հրադադար կհայտարարի սկսած մայիսի 5-ի լույս 6-ի գիշերվանից. Զելենսկի

Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Ուկրաինան հրադադար կհայտարարի սկսած մայիսի 5-ի լույս 6-ի գիշերվանից, հայտնում է Reuters-ը:

Զելենսկին Telegram-ում գրել է, որ Ռուսաստանը չի արձագանքել Կիևի հրադադարի կոչերին և շարունակում է գործողությունները։

Ուկրաինայի նախագահը, սակայն, հրադադարի ժամկետ չի նշել:

Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ մայիսի 8-9-ը հրադադար կհայտարարվի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսաստանը մայիսի 8-ին և 9-ին հրադադար կհայտարարի