Ուկրաինական ուժերը հարվածներ են հասցրել Ռուսաստանի հարավային Ստավրոպոլի երկրամասում գտնվող երեք նավթային պահեստների և մեկ վառելիքային օբյեկտի, այսօր հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Անվտանգության ծառայության ստորաբաժանումները միաժամանակ հարվածել են Ստավրոպոլի երկրամասի երեք նավթային պահեստների, իսկ մեր զինված ուժերի ստորաբաժանումները նույն շրջանում խոցել են ևս մեկ վառելիքային օբյեկտ»,- հայտնել է Զելենսկին՝ նկատի ունենալով Կիևի անվտանգության ծառայությունը։
Նա հավելել է, որ Սև ծովում հարվածներ են հասցվել նաև Ռուսաստանի «ստվերային նավատորմի» երեք լցանավերի»։
Այսօր ավելի վաղ Կիևը հայտարարեց, որ Ռուսաստանը Ուկրաինայի դեմ իրականացրել է պատերազմի մեկնարկից ի վեր ամենախոշոր բալիստիկ հրթիռային հարձակումը, որի հետևանքով կա զոհ և վիրավորներ:
Կիևը՝ ռուսական հարվածներից հետո, հուլիսի 19,2026թ.