Ուկրաինան գին է վճարում Ռուսաստանի վրա հարձակումների համար. Կրեմլ

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Ուկրաինան «գին կվճարի»՝ Ռուսաստանին իր հարվածների համար, այսօր հայտարարել է Կրեմլի խոսնակը:

«Այդ մասին նույնպես խոսել է նախագահը [Վլադիմիր Պուտինը]՝ Ուկրաինան ստիպված կլինի գին վճարել այն գործողությունների համար, որոնք տեղ են գտել վերջն ամիսներին: Այժմ հենց դա էլ տեղի է ունենում», - ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ասել է Դմիտրի Պեսկովը:

«Հատուկ ռազմական գործողություն» Մոսկվան անվանում է պատերազմը Ուկրաինայում:

Նրա խոսքով՝ Ռուսաստանի զինված ուժերը «շարունակում են հատուկ ռազմական գործողությունը, շատ հետևողականորեն հարվածներ են հասցնում այն թիրախներին, որոնց նպատակահարմար են համարում»:

Ուրբաթ օրը Ռուսաստանի նախագահը վստահեցրել էր, թե Մոսկվան պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ: Միաժամանակ, Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, Պուտինը բողոքել է, մասնավորապես, թե Պետդումայի ընտրությունների քվեարկության ընթացքում Ուկրաինան խոշոր հարձակում է գործել Մոսկվայի վրա՝ թիրախավորելով ընտրատեղամասերը:

Ռուսաստանի նախագահը նաև ասել է, թե արդեն 4.5 տարի շարունակվող հակամարտությունը կարգավորելու բոլոր առաջարկները մնում են սեղանին, բայց Մոսկվան պետք է գնահատի, թե ինչն է բխում իր լավագույն շահերից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ ԶելենսկիՌուսաստանը գիշերը հարվածել է Խարկովին և Կիևին․ տասնյակ վիրավորներ կան«Ուզում եմ՝ Զելենսկին ու Պուտինը պայմանավորվեն»․ Թրամփ