Ուկրաինան և ԱՄԷ-ն պայմանավորվել են համագործակցել պաշտպանության ոլորտում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Նրանք պայմանավորվել են համագործակցել անվտանգության և պաշտպանության ոլորտում:

Երկու երկրների ղեկավարները քննարկել են Համապարփակ տնտեսական համաձայնագրի շրջանակներում երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները, խոսել տարածաշրջանում անվտանգության և ռազմական էսկալացիայի զարգացումների և դրանց ազդեցության մասին:

Հինգշաբթի օրը Զելենսկին ժամանել Է Սաուդյան Արաբիա, որտեղ պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր է ստորագրել:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը ուրբաթ հայտարարել է, որ Կիևը մոտ է անվտանգության մի քանի համաձայնագրերի կնքմանը, այդ թվում՝ ԱՄԷ-ի և Կատարի հետ՝ իրանական հարձակումներին հակազդելու համար:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանն ու Ուկրաինան հարվածել են միմյանց, հաղորդվում է զոհերի մասին