Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բաքվում անվտանգության և էներգետիկայի ոլորտում համագործակցության համաձայնագրեր է ստորագրել իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ:
Ալիևն, իր հերթին, հավելել է, որ երկու երկրների միջև ռազմաարդյունաբերական գործընկերությունը «լայն հեռանկարներ» ունի, և որ երկու երկրների ղեկավարները քննարկել են համատեղ պաշտպանական արտադրությունը: Նա չի հստակեցրել, թե արդյոք ստորագրել է որևէ համաձայնագիր:
Ուկրաինան իր եվրոպական դաշնակիցներից շատերի հետ համաձայնեցրել կամ իրականացրել է սպառազինությունների արտադրության համատեղ ծրագրեր։
Ուկրաինայի նախագահը ավելի վաղ հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է Ադրբեջանում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հանդիպում անցկացնելու հնարավորությունը: