Ուկրաինական անօդաչուների հարվածներից Ռուսաստանում 3 մարդ է զոհվել, հրդեհվել են նավթաբազաներ

Ուկրաինացի զինծառայողը պատրաստվում է անօդաչու թռչող սարք արձակել, արխիվ

Ռուսաստանյան Տագանրոգ քաղաքի նավահանգստում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով հրդեհվել են նավթատար նավ և վառելիքի պահեստարաններ, ինչպես նաև վարչական շենք, հաղորդել է Ռոստովի մարզի նահանգապետ Յուրի Սլյուսարը:

Տագանրոգի քաղաքապետ Սվետլանա Կամբուլովան, իր հերթին, հայտնել է, որ անօդաչուների բեկորների՝ մասնավոր տան վրա ընկնելու հետևանքով վիրավորվել են տղամարդ և կին: Ըստ քաղաքապետի՝ նավթի արտահոսք տեղի չի ունեցել:

Անօդաչուների գրոհի է ենթարկվել նաև նավթաբազան Կրասնոդարի Արմավիր քաղաքում, հրդեհ է բռնկվել, որը մարվել է, տուժածներ չկան, հաղորդել է օպերատիվ շտաբը:

ՌԴ Բելգորոդի մարզում անօդաչուների հարվածի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս երկուսը հոսպիտալացվել են բեկորային վնասվածքներով:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մայիսի լույս 30-ի գիշերը երկրի տարածքում և բռնակցված Ղրիմում խոցվել է 127 ուկրաինական անօդաչու թռչող սարք: Թեոդոսիայում հարվածներից հետո հրդեհվել է նավթաբազա, պնդում է «Կրիմսկի վետեր» տելեգրամյան ալիքը: Ըստ նույն աղբյուրի՝ ծովում նավթի արտահոսք է արձանագրվել:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ռուսները Սև ծովում երեք առևտրային նավի են հարվածել Ուկրաինայի դեմ հարձակման ժամանակ դրոնն ընկել է Ռումինիայի բազմաբնակարան շենքի վրա, վիրավորներ կանՈւկրաինան Storm Shadow հրթիռներ է կիրառել, հայտնում է ռուսական կողմըՌուսաստանը 4 տեսակի հրթիռներով, այդ թվում՝ «Օրեշնիկ»-ով հարվածել է ՈւկրաինայինՈւկրաինական ԱԹՍ-ի հարձակումը հրդեհ է առաջացրել ռուսական նավթամբարում. քաղաքապետՌուսական ԱԹՍ հարվածի հետևանքով Սումիում զոհ ու վիրավորներ կան ՌԴ-ի կողմից օկուպացված քաղաքում քոլեջի վրա ուկրաինական հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել. նահանգապետ