Ուկրաինայի խորհրդարանը քվեարկեց կառավարության հրաժարականի օգտին

Ուկրաինայի վարչապետ Յուլիա Սվիրիդենկոն խորհրդարանում, արխիվ

Ուկրաինայի խորհրդարանը՝ Գերագույն Ռադան, այսօր քվեների ճնշող մեծամասնությամբ կողմ է արտահայտվել վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի և նրա կառավարության հրաժարականի օգտին։

Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ նախարարների կաբինետի հրաժարականի օգտին քվեարկել է Ռադայի պատգամավորներից 258-ը, դեմ՝ մեկը։

Սվիրիդենկոյի կառավարությունը պաշտոնանկ անելու մտադրության մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր կիրակի՝ հուլիսի 12-ին։ Նույն օրը Զելենսկին հանդիպել էր վարչապետի և նրա ամենահավանական փոխարինողի՝ «Նաֆտոգազ Ուկրաինա» ընկերության նախագահ Սերգեյ Կորեցկու հետ։