Ուիթքոֆը հայտարարում է Մոսկվայի և Կիևի հետ բանակցություններում էական առաջընթացի մասին

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆ, արխիվ

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում էական առաջընթացի հասնելու մասին:

«Էական առաջընթաց կատարվեց, այդ թվում՝ առաջխաղացումը հավելյալ եռակողմ բանակցությունների պլանավորման ուղղությամբ», - գրել է Ուիթքոֆը X-ում:

Ուիթքոֆը և Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները նախորդ երկու օրերին այցելեցին Մոսկվա և Կիև, բանակցեցին Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հետ: Ուկրաինայի մայրաքաղաքում նրանք հայտարարեցին բանակցային եռակողմ ձևաչափին վերադառնալու անհրաժեշտության մասին, ինչը ո՛չ Կիևը, ո՛չ Մոսկվան չբացառեցին:

Կիևում հանդիպումներին մասնակցում էին Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները: Եվրոպական դաշնակիցների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում ամերիկացի բանագնացները պատմել են, որ Կրեմլը պատրաստ կլինի բանակցություններին Պետդումայի ընտրություններից հետո, որոնք անցկացվելու են սեպտեմբերի 18-20-ը, փոխանցում է ֆրանսիական Le Monde պարբերականը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի ներկայացուցչին:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ամերիկացի բանագնացների այցն անվանել է «փոքր քայլ դեպի խաղաղություն»:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կրեմլը չի բացառում վերադարձը եռակողմ հանդիպումներին. ի՞նչ են քննարկել Թրամփի բանագնացները Կիևում և Մոսկվայում Զելենսկին կոչ է արել Ռուսաստանի հետ եռակողմ բանակցություններ սկսելԶելենսկին հայտարարել է, որ տարածքային հարցը կարող է լուծվել միայն «առաջնորդների մակարդակով»Ուկրաինայի և ԱՄՆ բանագնացների միջև բանակցությունների առաջին փուլն ավարտվել էԱՄՆ բանագնացներ Ուիթքոֆն ու Քուշները գնացքով ժամանել են Կիև․ AFPԿրեմլը հայտնում է՝ Ուկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացների հետ հանդիպումը «կառուցողական էր» Պուտինի բանակցություններն ԱՄՆ բանագնացների հետ ավարտվել են Պուտինը հայտարարել է՝ ԱՄՆ-ի և Ռուսաստանի շփումներն արդյունավետ ենԶելենսկին հայտնել է, որ խոսել է ԱՄՆ բանագնացների հետՊուտինը հրահանգել է դադարեցնել Կիևի ուղղությամբ հարվածները՝ Ուիթքոֆի և Քուշների այցից առաջԱՄՆ բանագնացները ժամանել են Մոսկվա