Ուիթքոֆը Բեռլինում կհանդիպի Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շաբաթավերջին Բեռլինում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և եվրոպացի այլ առաջնորդների հետ, հայտնել է Սպիտակ տունը:

Սպիտակ տան պաշտոնյան նախօրեին AFP-ին հաստատել է Wall Street Journal-ի տեղեկությունը, որ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը շաբաթավերջին հանդիպելու է Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ՝ խաղաղության բանակցությունների կարգավիճակը քննարկելու համար։

Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ Բեռլինը կհյուրընկալի առաջնորդներին, այդ թվում՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարներին, հաջորդ երկուշաբթի՝ Զելենսկու՝ կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ գերմանա-ուկրաինական բիզնես ֆորումին մասնակցելուց մի քանի ժամ անց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկի. Տարածքային զիջումների հարցը պետք է որոշի Ուկրաինայի ժողովուրդը՝ հանրաքվեովՊուտինն ու Էրդողանը քննարկել են ուկրաինական կարգավորման հարցըԹրամփը «չափազանց հիասթափված է» ռուս-ուկրաինական պատերազմի երկու կողմերից էլ. Քերոլայն ԼևիթՈւշակով․ Ուկրաինայում հրադադարը հնարավոր է միայն այն ժամանակ, երբ Կիևի զորքերը դուրս գան ԴոնբասիցԹրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կմասնակցի Ուկրաինայի հարցով հանդիպմանը, եթե առաջընթացի լավ հնարավորություն լինի