Մերձավոր Արևելքի հարցերով Սպիտակ տան հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ու ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշներն այսօր ժամանել են Կատար։ Այս տեղեկատվությունը հաստատել է միապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ Ալ Անսարին։
Կատարցի պաշտոնյայի խոսքով, սակայն, ամերիկյան պատվիրակության ժամանումը Դոհա Իրանի ներկայացուցիչների հետ ուղղակի բանակցություններ չի ենթադրում։
«ԱՄՆ և Իրանի միջև բարձր մակարդակով հանդիպումներ նախատեսված չեն։ Տեխնիկական բնույթի քննարկումները կողմերի միջև շարունակվում են տարբեր ձևաչափերով», - նշել է Ալ Անսարին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ Իրանի հարցով հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի օրը Դոհայում։
«Իրանը հանդիպում է խնդրել։ Այն տեղի կունենա վաղը Դոհայում», - սոցիալական ցանցերում գրել էր Թրամփը: