Ոստիկանական բաժնում քաղաքացուն բռնության ենթարկած ոստիկան Հայկ Հակոբյանի նկատմամբ խափանման միջոց կիրառվեց տնային երկամսյա կալանքը, «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից:
ՔԿ-ից ավելի վաղ հայտնել էին, որ ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ առերևույթ բռնության փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել խոշտանգման հոդվածով:
Տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է ոստիկանը հայհոյում ու ուժգին ապտակում մի տղամարդու, հրապարակել էր լրագրող Սյուզի Բադոյանը: Նրա տեղեկություններով՝ Հայկ Հակոբյան անուն-ազգանունով ոստիկանը բռնություն է կիրառում ենթադրյալ կասկածյալի հոր նկատմամբ, որ որդին բաժին ներկայանա: Դեպքն, ըստ լրագրողի, տեղի է ունեցել չորս ամիս առաջ:
Հրապարակումից րոպեներ անց ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակը հայտարարեց, թե ծառայողական քննություն է նշանակվել, տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են, նաև հաղորդում են տվել առերևույթ հանցագործության վերաբերյալ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պետք է պատժվի ոչ միայն ոստիկանը, այլև վերադասը». ոստիկանական բռնության հերթական փաստն է հրապարակվել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քրեական վարույթ ոստիկանական բռնության փաստով. ոստիկանը ձերբակալվեց