Վատիկանի բարձրաստիճան դիվանագետը նախազգուշացրել է, որ ԱՄՆ–իսրայելական հարձակումները Իրանի վրա խաթարում են միջազգային իրավունքը՝ ընդգծելով՝ որևէ երկիր իրավունք չունի «նախազգուշական պատերազմներ» սկսելու։
«Եթե պետություններին տրվի այդ նախազգուշական պատերազմի իրավունքն… ամբողջ աշխարհը վտանգի տակ կհայտնվի», - Vatican News-ին տված հարցազրույցում ասել է Վատիկանի պետնախարար կարդինալ Պիետրո Պարոլինը։
Հաճախ Վատիկանի դիվանագետները բացահայտ չեն քննադատում կոնկրետ ռազմական արշավները։
«Ուժի իշխանությունը փոխարինել է իրավունքի ուժը»,- ասել է կարդինալը։
Հռոմի Պապը կիրակի օրն էր հորդորել դադարեցնել հակամարտությունը ՝ շեշտելով, որ պետք է կանգնեցվի «բռնության պարույրը»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օր 5-րդ. ԱՄՆ–Իսրայել–Իրան հակամարտությունը շարունակվում է