Կիպրոսում գտնվող բրիտանական ռազմաբազայում օդային տագնապի ազդանշաններ են հնչել: Նախօրեին եվրոպական մի շարք պետություններ հայտարարել էին, որ ռազմածովային և այլ միջոցներ կուղարկեն կղզու պաշտպանությունն ապահովելու համար։
Հակամարտությունն արդեն դուրս է եկել Պարսից ծոցի պետությունների սահմաններից և հասել Միջերկրական ծովի տարածաշրջան, որտեղ շաբաթվա սկզբին՝ մարտի 2-ին, անօդաչու սարքը հարվածել էր Կիպրոսում գտնվող բրիտանական ռազմաօդային բազային։
Արևմտյան պաշտոնյաները կարծում են, որ Կիպրոսի Ակրոտիրի բազային հարվածն ամենայն հավանականությամբ արձակվել է Լիբանանից՝ Իրանի աջակցությունը ստացած «Հեզբոլահ» խմբավորման կողմից։
Մեծ Բրիտանիան չի միացել ԱՄՆ-ին և Իսրայելին Իրանի դեմ հարձակողական գործողություններում, սակայն մասնակցել է պաշտպանական գործողություններին, այդ թվում՝ խոցելով անօդաչու սարքեր։
Բրիտանական կառավարությունը նաև թույլ է տվել Միացյալ Նահանգներին սահմանափակ պաշտպանական գործողություններ իրականացնել որոշ բրիտանական ռազմաբազաներից։
Ե՛վ Մեծ Բրիտանիան, և՛ Կիպրոսի վարչակազմը հայտարարել են, որ կղզին չպետք է օգտագործվի Իրանի դեմ հարձակումների համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ը կոչ է արել իր քաղաքացիներին վերանայել Կիպրոս մեկնելու ծրագրերը