«Ոչ միայն ՌԴ-ի, բոլոր երկրների ցանկացած հայտարարություն համարում եմ ճնշում». Սամվել Կարապետյանը՝ Պուտինի հորդորի մասին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը դատարանում, Երևան, 2026թ. ապրիլի 17

Իշխանության համար պայքարող «Ուժեղ Հայաստանի» ղեկավար Սամվել Կարապետյանը համարո՞ւմ է, որ Ռուսաստանի նախագահի հորդորը Հայաստանի իշխանությանը, որ արագ կողմնորոշվի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ճնշում է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտին. Ճիշտ կլիներ՝ Հայաստանը շուտ կողմնորոշվեր ԵՄ-ԵԱՏՄ հարցում, և քաղաքակիրթ ապահարզան լիներ

Իր գործով դատական նիստից առաջ Ռուսաստանում իր կարողության մեծ մասը կուտակած Կարապետյանը լրագրողների այս հարցին ընդհանրական պատասխան է տվել. - «Ոչ միայն Ռուսաստանի, բոլոր երկրների ցանկացած հայտարարություն համարում եմ ճնշում և ոչ ճիշտ Հայաստանի համար»,- ասել է Կարապետյանը։

Your browser doesn’t support HTML5

ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. Պուտինը հորդորում է Հայաստանին կողմնորոշվել, Փաշինյանն արձագանքում է

Իսկ ի՞նչ փուլում է Ռուսաստանի ու Կիպրոսի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը, ի՞նչ քայլեր է արել այս ուղղությամբ: Գործարարն այս հարցին ուղիղ պատասխանելու փոխարեն կատակել է. - «Առավոտը զարթնել եմ, զանգել եմ [խմբ.՝ փաստաբան] Վարդևանյանին ու ասել՝ շտապ սկսիր քայլերը: Ես Վարդևանյանին վստահում եմ, այդ հարցով ինչ թուղթ բերում է, ստորագրում եմ»։

«Ուժեղ Հայաստանը» հայտարարում է, թե իրենց վարչապետի թեկնածուն Կարապետյանն է: Օտարերկրյա քաղաքացիություն ունեցող գործարարը, սակայն, չի կարող հավակնել այդ պաշտոնին սահմանադրական արգելքի պատճառով։

Կարապետյանի գործով դատական նիստը շարունակվում է:

Քննչականը «Տաշիր գրուպ»-ի սեփականատիրոջը մեղադրում է իշխանությունը զավթելու կոչի, ինչպես նաև խոշոր չափի հափշտակություն, հարկերից խուսափելը կազմակերպելու և փողերի լվացման համար: Ինքը՝ Կարապետյանը, հերքում է իրեն վերագրվող մեղադրանքները, համարում քաղաքական հետապնդում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Համաձայն չեմ ապահարզան ձևակերպման հետ». Փաշինյանն արձագանքում է Պուտինին