Նվազագույն կենսաթոշակը հունվարի 1-ից կբարձրանա 1000 դրամով

Նվազագույն կենսաթոշակը հունվարի 1-ից կբարձրանա 1000 դրամով՝ հասնելով 47 հազար դրամի, «Ազատության» հարցին ի պատասխան հայտնեց աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը:

«Աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում նաև 500 դրամ բարձրացում կունենա, դա կնշանակի, որ քաղաքացու մոտ տարբեր բարձրացումներ կլինեն, միջինում տարբեր թվեր կլինեն, նաև կբարձրանա զինվորական կենսաթոշակ ստացողների կենսաթոշակը: Այնտեղ բանաձևն այլ է, քանի որ մեր կենսաթոշակային համակարգը շատ բարդ բանաձևերով: Բայց կլինի բարձրացում, որի համար կծախսենք մնացած բարձրացումների մոտավորապես 5,5 միլիարդ դրամ հավելյալ:

Թորոսյանը հայտնեց նաև, որ հունվարի 1-ից մահվան նպաստ կտրամադրվի միայն որոշակի խմբի՝ «անապահովության խմբում եղած մեր քաղաքացիներին»:

Կառավարությունը մարտին կենսաթոշակները բարձրացրել էր10 հազար և ավելի դրամով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կառավարությունն ընդունեց թոշակների բարձրացման հարցը. Ֆիննախը ռիսկեր էր տեսել