Նեթանյահուն մերժել է Գազայի վերաբերյալ Թրամփի 15 կետանոց ծրագիրը

Իսրայելը մերժել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Խաղաղության խորհրդի՝ Գազայի վերաբերյալ 15 կետից բաղկացած ծրագիրը և դուրս չի բերի իր զորքերը, քանի դեռ «Համաս»-ն ամբողջությամբ չի զինաթափվել, Reuters-ի փոխանցմամբ՝ այսօր հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

Իսրայելի վարչապետի այս հայտարարությունից հետո «Համաս»-ի ներկայացուցիչը AFP-ին ասել է, որ Վաշինգտոնը պետք է ճնշում գործադրի Իսրայելի նկատմամբ, որպեսզի Նեթանյահուն ընդունի ծրագիրը։

Թրամփը հուլիսին հայտարարել էր անցյալ տարի թե՛ Իսրայելի, թե՛ «Համաս»-ի հավանությանն արժանացած՝ հրադադար հաստատելու և պատերազմն ավարտելու ծրագրում արձանագրված առաջընթացի մասին։

Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Գազային, չնայած անցյալ հոկտեմբերին համաձայնել էր հրադադար պահպանել։

Թրամփը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը, որը մոտ երկու տասնամյակ վերահսկում էր Գազայի հատվածը, համաձայնել է վայր դնել զենքը։

Վարչապետ Նեթանյահուն այսօր նաև խոստացել է, որ անկախ ԱՄՆ-ի և արաբական պետությունների դիվանագիտական գործընթացից, թույլ չի տալու Իրանին միջուկային զենք ունենալ:

«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել․ համաձայնագրով, թե առանց համաձայնագրի, քանի դեռ ես եմ վարչապետը, Իրանը միջուկային զենք չի ունենա», - կառավարության նիստում ասել է Նեթանյահուն։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իսրայելը չի համաձայնել Գազայի վերաբերյալ ԱՄՆ աջակցությամբ մշակված ծրագրին. ՆեթանյահուՆեթանյահուն տարաձայնություններ ունի Թրամփի հետ Գազայում Խաղաղության խորհրդի ծրագրի վերաբերյալ Թրամփը դրական է որակել Զելենսկիի և Նեթանյահուի հետ հանդիպումներըԱրաղչին հայտարարել է՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի, քանի դեռ «ժամանակավոր համաձայնագիրը խախտված է»