Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է՝ կարծում է, որ Իրանում պատերազմը կարող է ավարտվել ավելի շուտ, քան «մարդիկ կարծում են»։
«Ես նույնպես տեսնում եմ, որ այս պատերազմը կավարտվի շատ ավելի արագ, քան մարդիկ կարծում են», - մամուլի ասուլիսի ընթացքում ասել է Նեթանյահուն։
Իսրայելի վարչապետը հայտարարել է նաև, որ Իրանը զրկվել է ուրանը հարստացնելու կամ բալիստիկ հրթիռներ արտադրելու իր կարողությունից։
«Մենք քայլեր ենք ձեռնարկում հրթիռներ կառուցելու հնարավորություն տվող արդյունաբերությունները ոչնչացնելու համար։ Իրանն այլևս չունի ուրան հարստացնելու և բալիստիկ հրթիռներ արտադրելու կարողություն», - մամուլի ասուլիսում ասել է Նեթանյահուն, ընդգծելով. «Մենք հաղթում ենք, իսկ Իրանը կործանվում է»։
Նեթանյահուն նշել է, թե համաձայնել է իրանական գազի հանքավայրերին չհարվածելու Թրամփի խնդրանքին: Նա նաև հերքել է մեղադրանքները, թե Իսրայելն է ԱՄՆ-ին ներքաշել պատերազմում: «Իսկապե՞ս որևէ մեկը կարծում է, որ ինչ-որ մեկը կարող է նախագահ Թրամփին ասել, թե ինչ անի։ Դե լավ»,- ասել է նա:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերքել է Նեթանյահուին՝ հայտարարելով, որ հրթիռների արտադրությունը շարունակում է նաև պատերազմի ընթացքում, իսկ հրթիռների պակաս չկա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հեգսեթը հայտարարում է Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի վճռական հաղթանակի մասին