«Ներկայումս Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցություններ չի վարում». Բաղայի

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ միջնորդները Միացյալ Նահանգներից ուղերձներ են փոխանցում Իրանին, սակայն ներկայումս Թեհրանը Վաշինգտոնի հետ բանակցություններ չի վարում։

Բաղային նաև պնդել է, որ Իրանը չի խնդրել վերսկսել բանակցությունները Միացյալ Նահանգների հետ՝ պատերազմը դադարեցնելու համար, և, որ Հորմուզի նեղուցում իրավիճակը չի փոխվել:

Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը հայտարարեց, որ նախագահ Դոնալդ Թրամփը դադարեցրել է Իրանի վրա հարձակումները՝ դիվանագիտությանը տեղ թողնելու համար:

Իրանի բանակի խոսնակ Մոհամմադ Ակրամինիան էլ հայտարարել է.- «Քանի որ մեր ռազմավարությունը հիմնականում պատասխան գործողությունների վրա էր հիմնված, մենք նույնպես դադարեցրել ենք մեր պատասխան գործողությունները»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը բանակցություններին ժամանակ է տալիս, Իրանը՝ դադարեցնում հարվածներըԹրամփը «մի փոքր հնարավորություն» է ընձեռում Իրանի հետ բանակցություններին․ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանԹրամփն առայժմ հրաժարվել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ ուժեղացնելու ծրագրերից. NYTԹրամփն ու Նեթանյահուն կքննարկեն Իրանում տիրող իրավիճակը