Ներկայացվել Է Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետի՝ ՀՀ այցի շրջանակում նրան են ներկայացվել Հայաստանի և Հնդկաստանի արտադրության սպառազինության նմուշները:

Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ գրառմանը կից հրապարակելով տեսանյութ:

Հայաստանն առաջին անգամ է ցուցադրում գնված տեխնիկայի նմուշները:

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը Հայաստան է ժամանել կիրակի օրը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանը հայտնել է, որ Հայաստանի գործընկերների հետ ունեցել է արդյունավետ քննարկումներ՝ հետագա համագործակցության խթանման նպատակով։

Կառավարության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցներն անդրադարձել են պաշտպանության և անվտանգության ոլորտում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի։

Ըստ հնդկական աղբյուրների՝ Հայաստանը Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի կողքին Հնդկաստանի արտադրած զինատեսակների ամենախոշոր ներկրողներից է: Շաբաթներ առաջ տեղի լրատվամիջոցները գրեցին Pinaka համազարկային հրթիռների Հայաստան առաքման մասին, այդ առթիվ անցկացված պաշտոնական միջոցառմանը նաև Հնդկաստանի պաշտպանության նախարարն է մասնակցել: 2024-ի ավարտին էլ աղբյուրները գրում էին, որ Հայաստանն արդեն ստացել է Pinaka համակարգերի առաջին խմբաքանակը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Pinaka հրթիռների առաջին խմբաքանակն առաքվել է Հայաստան. The Times of IndiaՀայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետըՍուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետին«Օրակարգը զուտ արարողակարգային չէ». Հայաստանում է Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետը Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետին ընդունել է Հայաստանի վարչապետը