ՆԱՏՕ-ն «կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը»

ՆԱՏՕ-ն կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը և պատրաստ է շարունակել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում դաշինքի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Համիլթոնը։

Փաշինյանն, իր հերթին, կարևորել Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությունը՝ ի նպաստ տարածաշրջանում անվտանգության և կայունության ամրապնդման, ասված է վարչապետի աշխատակազմի հաղորդագրության մեջ:

Նրանք քննարկել են համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր, ինչպես նաև խոսել տարածաշրջանային անվտանգային միջավայրի, խաղաղության և կայունության ապահովմանն ուղղված աշխատանքների մասին:

Քևին Համիլթոնն ավելի վաղ հանդիպել էր Անվտանգության խորհրդի քարտուղարի և պաշտպանության նախարարի հետ, կարևորել ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններում Հայաստանի ներգրավածության արդյունքում համագործակցությունը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պապիկյանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր