Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քևին Հեմիլթոնին։
Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս ընթացքին և զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր։
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցերին, ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում: