ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ «աշխատում է» Միացյալ Նահանգների հետ՝ հասկանալու Վաշինգտոնի՝ Գերմանիայում իր զորքերի թիվը 5000-ով կրճատելու վերաբերյալ որոշումը:
«Մենք աշխատում ենք ԱՄՆ-ի հետ՝ Գերմանիայում ուժերի տեղակայման վերաբերյալ նրանց որոշման մանրամասները հասկանալու համար», - X-ում գրել է ՆԱՏՕ-ի խոսնակ Ալիսոն Հարթը։
ՆԱՏՕ-ի խոսնակը նշել է, որ ԱՄՆ-ի որոշումն ընդգծում է այն, որ Եվրոպայի համար անհրաժեշտություն է շարունակել ավելի շատ ներդրումներ կատարել պաշտպանության մեջ:
Պենտագոնը նախօրեին հայտարարեց, որ ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի դաշնակից Գերմանիայից դուրս կբերի 5000 զինծառայողի։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն այսօր հայտարարել է, որ ամերիկյան զորքերի դուրսբերումը «սպասելի» էր, նշել, որ եվրոպացիները պետք է ավելի մեծ պատասխանատվություն ստանձնեն իրենց անվտանգության համար:
Իսպանիան, Իտալիան և Գերմանիան քննադատել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունները։