ՆԱՏՕ-ի առաջնորդները ծրագրում են այսօր Անկարայում տասնյակ միլիարդավոր դոլարներ արժեցող սպառազինության գործարքներ ներկայացնել՝ ցուցադրելու համար, որ հետևում են Եվրոպայի պաշտպանության նպատակով ծախսերն ավելացնելու՝ Միացյալ Նահանգների կոչերին՝ հյուսիս-ատլանտյան դաշինքի այսօր և վաղը անցկացվելիք գագաթնաժողովին ընդառաջ։
Եվրոպական կառավարությունները գործարքների մասին կհայտարարեն ՆԱՏՕ-ի պաշտպանական արդյունաբերությանը նվիրված համաժողովի ժամանակ՝ նախքան Թրամփի Անկարա ժամանելը։
ԱՄՆ նախագահը նախ կհանդիպի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, ինչից հետո երեկոյան կմիանա ռազմական դաշինքին անդամակցող երկրների առաջնորդների գագաթնաժողովին։ Հանդիպումներ են նախատեսվում նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հետ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի առաջնորդներինՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նախօրեին հայտարարել է, որ եվրոպական երկրները «ապշեցուցիչ» չափով ավելացրել են պաշտպանական ծախսերը, ինչը պայմանավորված է ոչ միայն 2022-ին Ուկրաինա ներխուժումից հետո Ռուսաստանի նկատմամբ մտահոգությունների կտրուկ աճով, այլ նաև այդ հարցում Թրամփի «չափազանց վճռական» մոտեցմամբ։
«Մենք այժմ մի դաշինք ենք ստեղծում, որը կայուն է, և որտեղ ԱՄՆ-ն գիտի, որ դա արդար գործարք է», - Անկարայում լրագրողներին ասել է Ռյուտեն։
Թրամփը շարունակաբար մեղադրել է եվրոպական երկրներին ՆԱՏՕ-ի պաշտպանական մեխանիզմների հարցում Միացյալ Նահանգներից չափից մեծ կախվածության մեջ լինելու համար։ Իրանի դեմ պատերազմի մեկնարկից հետո Վաշինգտոնը ՆԱՏՕ-ի դաշնակիցներին մեղադրել էր նաև բավարար չափով աջակցություն չցուցաբերելու համար՝ հայտարարելով Եվրոպայում տեղակայված զորքերի կրճատման մասին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թրամփը ՆԱՏՕ-ին մեղադրում է Իրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնելու մեջԱյս համատեքստում Նիդերլանդների պաշտպանության նախարար Դիլան Յեշիլգյոզը երեկ Reuters-ին հայտնել է, որ իր երկիրը կհայտարարի ավելի քան 3 միլիարդ եվրո արժողությամբ գործարքների և ծրագրերի, ներառյալ՝ հակաօդային պաշտպանության ոլորտում Բելգիայի, իսկ ռազմածովային նավերի ոլորտում՝ Մեծ Բրիտանիայի հետ գործընկերության մասին։
Նախորդ շաբաթ Reuters-ի աղբյուրները հայտնել էին նաև, որ դաշինքում ծրագրում են ամերիկյան արտադրության AWACS հեռահար հետախուզական օդանավերի հնացած պարկը փոխարինել շվեդական Saab ընկերության GlobalEye օդանավերով։