Դեկտեմբերի 18-ին Երևան է այցելելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան:
Հյուսիսատլանտյան դաշինքի պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն՝ նախատեսված են հանդիպումներ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ:
Շեկերինսկին կհանդիպի նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ՆԱՏՕ-ում դաշնակից երկրների դեսպանների հետ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նոր հայտարարություններ Իրանից ու ՌԴ-ից «Թրամփի ուղու» մասին. իշխանությունն արձագանքում է