Իրավաբաններն արդեն պատրաստում եմ փաստաթղթերը, և մինչև երեկո «Ուժեղ Հայաստան»-ի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը, ինչպես ինքն այսօր վերահաստատեց, դատի կտա Քննչական կոմիտեին։
Կարապետյանը հերքել էր, թե ինքը Ռուսաստանի քաղաքացի է, պնդել, որ բացի Հայաստանի քաղաքացիությունից ուրիշ երկրի քաղաքացիություն չի ունեցել, բայցևանպես երեկ իրավապահները հայտարարեցին՝ քրեական գործ է հարուցվել պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն կամ պահպանելուն խոչընդոտող տեղեկությունները թաքցնելու հոդվածով։
Երեկ Նարեկ Կարապետյանը պայման էր ներկայացրել՝ եթե Քննչականը չհերքի հաղորդագրությունը, դատի կտան։
Այսօր նա «Ազատությանը» հաղորդեց, որ մի հաղորդում էլ պատրաստվում են ներկայացնել Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հետ իր հորեղբոր՝ «Ուժող Հայաստան»-ի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի կապերի վերաբերյալ պնդումների հարցով:
Դատական հայցերի բավարարման դեպքում փոխհատուցման գումարը, ասաց Նարեկ Կարապետյանը, պատրաստվում են տրամադրել պետական համակարգում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց բուժմանը: