Նախընտրական «ողորմությո՞ւն», թե՞ «ընտիր քայլ». թոշակառուները՝ վարչապետի «անակնկալի» մասին

Կենսաթոշակը 10 հազարով բարձրացնելու վարչապետի անակնկալ հայտարարությունը քաղաքացիներից ոմանք համարում են արժանապատվությունը ոտնահարող: Հիշեցնում են՝ բոլորովին վերջերս էր Նիկոլ Փաշինյանը բացատրում, թե ինչու կարիք չկա, որ բարձրացնեն թոշակները. տարեցները չգիտեն՝ 10 հազարը ծասելու ձևը, ավելի լավ է առողջապահական ապահովագրություն լինի:

Ոնց որ նեղացած երեխային կոնֆետ տաս, որ հանգստանա, Արամ Մնացականյանն այսպես է նկարագրում իշխանության քայլը: Իսկ
տիկին Նուշիկը գոհ է՝ անկանխիկ առևտրից մի 10 հազար ստանում է, հիմա էլ այս ավելացումը:

667 հազար կենսաթոշակառուի վերաբերող այս խոստումը դեռ ծրագիր պիտի դառնա, գործադիրի առաջիկա նիստերում: Սոցապը թոշակների բարձրացման համար 80 միլիարդ դրամ կստանա:

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.