Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ևս յոթ վագոն հացահատիկ

Ռուսաստանը Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկում 488 տոննա հացահատիկ, հայտնում է ադրբեջանական APA-ն:

Ըստ լրատվամիջոցի՝ հացահատիկով բեռնված յոթ վագոնը այսօր Բաքվից ուղևորվել է Հայաստան։

Անցած տարվա հոկտեմբերին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ «Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը»: Արդեն նոյեմբերին Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվեց ռուսական և ղազախական ծագման ցորեն: Անցած դեկտեմբերին էլ Խորհրդային Միության փլուզումից հետո առաջին անգամ Հայաստան ներկրվեց շուրջ 1300 տոննա ադրբեջանական բենզին: Այս ամսվա սկզբին էլ հաղորդվեց, որ Հայաստան է ուղարկվել 1984 տոննա դիզելային վառելիք (31 վագոն):

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել ևս ութ վագոն ցորենԱդրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը