Նախագահն ընդունեց Կառավարության հրաժարականը

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյան, արխիվ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կառավարության հրաժարականը: Հրամանագրի տեքստը հրապարակված է նախագահի պաշտոնական կայքէջում:

Այսօր մեկնարկել է Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը, և Սահմանադրության համաձայն՝ Կառավարությունը պետք է նախագահին ներկայացնի իր հրաժարականը:

Կիրակի օրը ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր Կառավարության հրաժարականը ստորագրելու և նախագահին ուղարկելու մասին:

Մինչև նոր Կառավարության ձևավորումը Կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները:

Ըստ Սահմանադրության՝ նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը ստորագրեց Կառավարության հրաժարականը և ուղարկեց նախագահին