Մյունխենում Գրենլանդիայի շուրջ բանակցություններ կկայանան

Մյունխենի անվտանգության համաժողով, արխիվային լուսանկար

Գրենլանդիայի թեման կքննարկվի այսօր Մյունխենում մեկնարկող անվտանգության միջազգային համաժողովի շրջանակում։

Այս մասին հայտարարել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդրիկսենը։ Դանիական կառավարության ղեկավարի խոսքով՝ Գրենլանդիայի շուրջ վերջին զարգացումներն ինքը պատրաստվում է քննարկել Մյունխեն ժամանող ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։

Reuters-ի տեղեկություններով բանակցություններին մանակցելու է նաև Գրենլանդիայի վարչապետը։ Լրագրողների հետ զրույցում Դանիայի կառավարության ղեկավարն այսօր նաև նշել է,որ Կոպենհագենը Գրենլանդիայի հարցում համաեվրոպական աջակցություն է ակնկալում. «Եվրոպան պետք է կարողանա պաշտպանել ինքն իրեն»,- նշել է Ֆրեդրիկսենը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թրամփը մտադիր է մաքսատուրքեր սահմանել եվրոպական երկրների նկատմամբ, մինչև Գրենլանդիայի շուրջ գործարք լինիԳրենլանդիայում եվրոպական զորքերը «չեն փոխի Թրամփի տեսակետն» այդ տարածքի վերաբերյալ