«Մուլտի Ուելնես»-ը վերաբացվել է նոր անվան ներքո

«Մուլտի Ուելնես» առողջարանային համալիրը այսօրվանից վերաբացվել է նոր անվան ներքո՝ Yerevan Wellness: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ Ծառուկյաններին պատկանող «Մուլտի Ուելնես» մարզասրահի շենքը անցել է քաղաքապետարանին: Քաղաքապետարանը պնդում է՝ «Օղակաձև» զբոսայգում գտնվող շինությունը խախտումներով են կառուցել:

Մոտ մեկ ամիս կալանքի տակ գտնվող գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող խոշոր ընկերությունները կապարակնքված են, այդ թվում՝ «Մուլտի Ուելնես»-ը: ԲՀԿ առաջնորդին պատկանող «Արարատցեմենտ»-ը ևս այդ ընկերությունների շարքում էր, թեև կառավարության միջամտությամբ գործարանի աշխատանքները վերսկսելու որոշում կայացրին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում». Ծառուկյանի արձագանքը ՓաշինյանինԾառուկյանի թիմակիցները բողոքի ակցիա անցկացրեցին Իրանի դեսպանատան առջև«Ընդամենը մեր աշխատանքն ենք ուզում». Ծառուկյանի ընկերությունների աշխատակիցների բողոքի ակցիաները«Ե՞րբ կհեռացնեն կապարակնիքը». Ծառուկյանի ընկերությունների աշխատակիցները շարունակում են ակցիաները Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» կոնյակի գործարանի կապարակնիքը հեռացրել են