«Մուլտի Ուելնես»-ի հայցով Կադաստրի դեմ նախնական նիստը հաջորդ տարի կլինի

Հաջորդ տարվա փետրվարի 16-ին վարչական դատարանում կկայանա կալանավորված Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերության Կադաստրի կոմիտեի դեմ հայցի առաջին՝ նախնական նիստը:

Ընկերությունը դիմել է վարչական դատարան պահանջելով անվավեր ճանաչել Ալեք Մանուկյան 11 հասցեում գտնվող գույքի նկատմամբ իրենց իրավունքները դադարեցնելու և այն Երևանի քաղաքապետարանի ենթակայությանը հանձնելու Կադաստրի կոմիտեի պետական գրանցումը:

Վարչական դատարանի դատավոր Հերմինե Մուրադյանը հայցը երեկ է վարույթ ընդունել, այն մերժելու հիմքեր չի գտել: Մուրադյանը Կադաստրի կոմիտեից պահանջել է որոշումը ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել կադաստրային գործի բոլոր նյութերը:

Ընդամենը մի քանի տասնյակ ձայների տարբերությամբ խորհրդարանում չհայտնված «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական հետապնդմանը զուգահեռ իրավապահները կապարակնքեցին նաև նրա ընտանիքին պատկանող խոշոր բիզնեսները:

Երևանի քաղաքապետարանը հայտարարեց, թե խզում է վարձակալության պայմանագիրը ու մարզական համալիրը քաղաքապետարանի ենթակության տակ է գործելու: Փաստացի քաղաքապետարանը ոչ միայն համայնքային հողը վերցրեց այլև շենքն ու ներսի գույքը: Մարզասրահն այժմ գործում է քաղաքապետարանի ենթակաությամբ՝ Yerevan Wellness Center անունով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Մուլտի Վելնես»-ը վերաբացվել է, դարձել «Երևան Վելնես»«Օլիմպավան»-ը փակ է. հավաքականի մարզիկներն աշխարհի առաջնությանը պատրաստվում են Հրազդանի կիրճումԻնչո՞ւ է Ծառուկյանի գույքը եկամուտ բերում «Երևան Վելնես»-ին. քաղաքապետարանն ընդունում է, որ «Մուլտի Վելնես»-ի շարժական գույքն իրենը չէ«Առյուծ եմ տեսնում, ասոցացնում եմ Ծառուկյանի ընկերությունների հետ». «Կենտրոն» TV-ն տուգանվեցԾառուկյանին նոր մեղադրանք է ներկայացվել, նրա ընկերությունների 2 տնօրեններ կալանավորվել են Գագիկ Ծառուկյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի«Սենց երկրում ես չեմ ուզում ապրեմ». Գագիկ Ծառուկյանի բիզնեսների աշխատողները՝ անորոշության մեջ