Մոսկվայում տեղի կունենա Ալեն Սիմոնյանի ու Սերգեյ Լավրովի հանդիպումը

Վաղը՝ փետրվարի 5-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կհանդիպի Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, ով պաշտոնական այցով կգտնվի Մոսկվայում: Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ կքննարկվեն երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային խնդիրները: Հատուկ ուշադրություն կդարձվի եվրասիական ընդհանուր կառույցներում Մոսկվայի և Երևանի փոխգործակցությանը և այդ ուղղությամբ երկխոսությանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Վստահ ենք՝ Հայաստանը հասկանում է, որ Բրյուսելի և Վաշինգտոնի ենթադրյալ բարի մտադրությունների հետևում թաքնված են սառը հաշվարկներ». ՌԴ ԱԳՆ

Սիմոնյանի այցից առաջ՝ Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե Եվրամիության հետ Հայաստանի արագացված մերձեցումը բացասական հետևանքներ կունենա ինչպես Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների, այնպես էլ հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացման վրա: