Մոսկվայի հարավում գիշերը տեղի ունեցած մեքենայի պայթյունի հետևանքով երկու ոստիկան է զոհվել և ևս մեկ անձ, այս մասին հայտնում է Ռուսաստանի Քննչական կոմիտեն՝ չնշելով, թե ով է երրորդ անձը:
Պայթյունը տեղի է ունեցել այն վայրի մոտ, որտեղ այս շաբաթվա սկզբին ռումբի պայթյունից ռուս գեներալ էր զոհվել։ Հաղորդվում է, որ ոստիկանները մոտեցել էին այդ վայրում գտնվող կասկածելի պահվածք ցուցաբերող մի տղամարդու: Նրանք սպանվել են պայթուցիկ սարքից:
Ըստ պաշտոնական աղբյուրների՝ շաբաթասկզբին գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը սպանվել է բնակելի թաղամասի ավտոկայանատեղիում՝ պայթուցիկ սարքը ամրակցված է եղել նրա մեքենային։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվայում մեքենայի պայթյունի հետևանքով մահացել է գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը